Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

«Լորետան կարող էր օգնել՝ շտապօգնություն կանչել». Բուդաղյանների մայր

Օրերս Բուդաղյանների գործով դատական նիստին Գորիսում հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը:

«Ես երկու կողմերին կոչ եմ անում, որ լինեն միայն խաղաղ, որպես մայր և կին՝ խնդրում եմ չտրվեն կողմնակի կրքերին, որոնք բորբոքում են կողմնակի անձինք, որովհետև մենք ունենք երկու վիրավոր, իսկ այդ վիրավորների և զոհի հաշվին որոշ մարդիկ շահեր են փնտրում այս գործի մեջ: Ես ուղղակի կոչ եմ անում և խնդրում եմ երկու կողմերին՝ սառը դատողությամբ վերաբերվեն այս ամեն ինչին, որովհետև մենք մեր քաղաքում ապրելու ենք շատ երկար, և չեմ ուզում լարված մթնոլորտում ապրենք»,- ասել է Լորետա Բարսեղյանը, նաև հավելել, որ ինքը ջանք չի խնայել կանխելու ողբերգությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արտակ և Ավետիք Բուդաղյանների մայրը՝ Ալլա Բուդաղյանը, նշեց, որ տեղյակ չէ ցուցմունքից, բայց ինքը գիտի, որ Լորետա Բարսեղյանը ոչ մի բանով չի օգնել: «Նա կարող էր օգնել և շտապօգնություն կանչել»,- հուզված նշեց Ալլա Բուդաղյանը՝ այլևս չկարողանալով շարունակել:

Բուդաղյանների բարեկամներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ եթե նա իսկապես փորձել է ամեն բան անել կանխելու համար, նախևառաջ թող իր տղայի ձեռքի զենքը վերցներ և չթողներ կրակել, իր տղային թող հետ քաշեր, որ նա չկրակեր: Արտակի ատրճանակում փամփուշտ կա՞ր, որ նա քաշքշում էր, թող նման ձևով իր տղային հրեր, կանխեր…»,-հավելեցին նրանք:

Նրանք նշեցին, որ Լորետան եթե իսկապես ուզում էր օգնել, թող նախևառաջ մտածեր ինչ անել: Թող ոստիկանություն կանչեր, Ավոյի համար շտապօգնություն կանչեր: Դրանով նա կկանխեր ողբերգությունը, Ավոն կենդանի կմնար:

Անդրադառնալով Լորետա Բարսեղյանի ցուցմունքին, նրանք նշեցին, որ ինչ թելադրել է նրան ամուսինը, նա դա էլ ասում է դատարանում, և դրա համար էլ շատ հարցերի չի պատասխանում՝ պատճառաբանելով, որ դրանք մեղադրանքի ծավալի մեջ չեն մտնում, մինչդեռ պարտավոր էր պատասխանել: «Այս քայլով փորձում են ինքնապաշտպանության դիմել, տեսեք ինչպես է իրեն պահում նրանց փաստաբանը»:

Ինչ վերաբերում է Լորետա Բարսեղյանի՝ երկու կողմերին էլ խաղաղ լինելու, լարվածություն չստեղծելու կոչերին, Բուդաղյանների բարեկամները նշեցին. «Խորհուրդ կտայինք կոչ անի իր բարեկամներին, մասնավորապես՝ Լիսկայի եղբոր հարսին, ում հետ Լորետան շատ մոտ է: Նրանք են մեզ հրահրում, նրանք են մեզ վախեցնում, թե ինչու եք ելույթներ ունեցել: Ֆեյսբուքով ինչ ասես գրել են, ինչ ասես գրել են Արտակի մասին, ինչ վատ բառ ասես գրել են… Ձեր հարզատներին ասեք՝ իրենց նորմալ պահեն, ի՞նչ են անում Բուդաղյանները: Ավոյի ընտանիքը տեղափոխվել է Երևան, ապրում է Երևանում. Կինը՝ երեխաների հետ: Ո՞վ է մնացել այնտեղ, որ եսիմ ինչ անի ձեզ: Հո մարդասպան չե՞նք: Դուք ձեր հարազատներին կոչ արեք, որ իրենց կարգին պահեն, ոչ թե ամեն քայլափոխի մտնեն և ֆեյսբուքով ինչ-որ բաներ ասեն»,-ասացին նրանք:

Նրանք նշեցին, որ մեկին, որը Տիգրան Կարապետյանի ընկերն է և Գորիսում պետական կառույցում է աշխատում, Սուրիկ Խաչատրյանը հանում է աշխատանքից, ինչը դատապարտելի է: Ըստ նրանց՝ Սուրիկ Խաչատրյանին որպես գործիք հետ բերեց իշխանությունը և հիմա որպես գործիք էլ օգտագործում է:

«Ո՛չ ինքն է մարսելու, ո՛չ Լորետան, ո՛չ էլ տղան: Թող հինգ տարի էլ մարզպետ աշխատի, հանցանքը կփոխվի՞, մարդասպանությունը կփոխվի՞, այն ամենը, ինչ մարդկանց հանդեպ է արել, մի՞թե դա կփոխվի»,- հավելեցին նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում