Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում «Էշտորիլ»-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը, ով վերոգրյալ խաղում հետ էր մղել 11մ հարվածը, պատասխանել է Sport-express-ի հարցերին:
«Այս հաղթանակը նվիրված է մեր մեծ դարպասապահի՝ Լև Յաշինի հիշատակին:
Առանց հաջողության չէի կարող հետ մղել 11 մետրանոցը: Մինչև վերջ մնացի կանգնած տեղում ու փորձեցի հավասարակշռությունից հանել մրցակցին: Բարեբախտաբար, նա թույլ հարվածեց: Նույնիսկ չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ հետ մղել 11 մետրանոց:
Բերեզովսկին ոչ միայն 11 մետրանոցների հետ կապված գաղտնիքներ է բացահայտում իմ ու Շունինի համար: Նա բազմաթիվ արժեքավոր խորհուրդներ է տալիս»,- հայտարարել է Գաբուլովը: