Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ ինքը պատրաստ է նախագահ լինել` ՀՀԿ խմբակցության քարտուղար Բաղդասարյանն ասաց. «Է դուք էլ ասեք, հո ասելով չի: Երբ կոալիցիայում էինք, նման ամբիցիաներ չեն եղել»,-ասաց նա` ավելացնելով, որ իշխանությունները միշտ ասել են, որ խնդիրներ կան, այնպես չէ, որ միայն ընդդիմությունն է դրանք մատնանշում, բայց եթե կա ցանկություն վերացնել դրանք, ապա ինչո՞ւ չեն ուզում միասնական դրանց լուծման գնալ: