Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ճապոնիայի ակումբներում գիշերային ժամերին պարելու արգելքը կհանվի

Ճապոնիայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել փոփոխություն կատարել երկրում գործող ամենաանսովոր օրենքներից մեկում, որով արգելվում է գիշերային ժամերին պարել ակումբներում: Այս մասին հայտնում են Ճապոնիայի իշխանությունները:

Օրենքը, որը կարգավորում էր պարերը գիշերային ակումբներում, ներմուծվել էր 1940-ականների վերջին՝ հետպատերազմյան ավերածության ու աղքատության պայմաններում, երբ պարահրապարակները հաճախ ծառայում էին որպես մարմնավաճառությամբ զբաղվելու վայրեր: Այդ օրենքով՝ այն ակումբների ղեկավարները, որոնք պարահրապարակը բաց էին պահում կեսգիշերից հետո, ստիպված պետք է ունենային «մեծահասակների հաստատության» լիցենզիա, ինչը մի շարք լրացուցիչ սահմանափակումներ էր ենթադրում: Մյուս ակումբները ստիպված էին կեսգիշերին իրենց հաստատությունների դռները փակել այցելուների առջև:

Օրենքի նոր փոփոխության համաձայն՝ գիշերային ակումբները կարող են շարունակել իրենց աշխատանքը առանց հատուկ լիցենզիայի՝ սրահներում նվազագույն լուսավորվածության ապահովման պայմանով:

Սպասվում է, որ փոփոխությունը հավանության կարժանանա Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընթացիկ աշնանային նստաշրջանի ընթացքում:

Գիշերային ժամերին պարելու արգելքը երկար ժամանակ քննադատվում էր Ճապոնիայի հասարակության կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում