«Մենք հրավեր չենք ստացել, նախ, և ես կցանկանայի շեշտել, որ այն կուսակցությունները, որոնք հանրահավաք են գումարելու, ունեն ընդհանուր օրակարգ, որովհետև համատեղ բավականաչափ երկար աշխատել են: Ինչ վերաբերում է հանրահավաքի ընթացքին կամ թե ինչ մոտեցումներ կբարձրաձայնվեն, ապա դա իրենց մոտեցումներն են լինելու, իրենց ռազմավարության մի մասն է լինելու: Ցանկացած դեպքում մենք ըմբռնումով ենք մոտենում քաղաքացիական նախաձեռնություններին և ակցիաներին»,- այսօրվա հանրահավաքի վերաբերյալ նշել է ՕԵԿ-ական ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նա նաև հավելել է, որ կանխատեսումներ անելը ճիշտ չի լինի այս րոպեին, «կապրենք՝ կտեսնենք»: