«Իշխանությունները կորցրել են ամեն ինչ, նրանց մեջ մնացել են մի բուռ պոռոտախոսներ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ինձ շատ խիստ է անհանգստացնում արտագաղթը, թվերը չեն պակասում, դրանք ավելանում են` վեց ամսվա ընթացքում 113 հազար է հեռացել: Տարեկան 50-60 հազար հեռանում է»,-նշեց Ա. Մանուկյանը:
Վտանգը նրանում է, որ հայերով ուժեղացող Սփյուռքն ու հատկապես Ռուսաստանը թուլացնում է Հայաստանին, քանի որ, ըստ Ա.Մանուկյանի, էլ ավելի արագ է այդ դեպքում դատարկվում Հայաստանը. «Հենց սրանով է պայմանավորված իշխանափոխության խիստ անհրաժեշտությունն ու անհապաղ լինելը»: