Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երևանյան լճի մոտ տաքսիստ Աշոտն իր ուղևոր մարմնավաճառին «կլիենտից» բռունցքով է պաշտպանել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աշոտ Կարապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:

Դեպքը տեղի է ունեցել Երևանյան լճի հարակից տարածքում՝ մարմնավաճառների ու մարմնական փողոցային հաճույքների սիրահարների հավաքատեղիում:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 4-ի կեսգիշերին 33-ամյա Աշոտ Կարապետյանը Երևանյան լճի մերձակայքում միջամտել է իր մեքենայի ուղևոր, մարմնավաճառ Նարինե Հ.-ի և Նորայր Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանությանը:

Աշոտ Կարապետյանը բռունցքով երեք հարված է հասցրել Նորայրի ձախ աչքի ու այտոսկրի հատվածին՝ պատճառելով ճակատային թմբկության, ձախ աչքի ակնագնդի արյունազեղման, զուգակցված բաց թափանցող գանգուղեղային վնասվածքի, դիմային, գանգի ոսկրերի, ճակատոսկրի խրթեշի, ճակատային ծոցի հետին պատի, անցումով՝ առաջային գանգափոս, ձախից սեպոսկրի գծային կոտրվածքների ձևերով վնասվածքներ, որոնք ուղեկցվել են գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդով, պնեմոցեֆալիայով:
Տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Աշոտ Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Դատախազը միջնորդել է, որ դատարանը Աշոտ Կարապետյանին մեղավոր ճանաչի մեղսագրված արարքի՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրողը թվարկել է ուշադրության արժանի հետևյալ հանգամանքները. ամբաստանյալի խնամքին են 1, 5 և 7 տարեկան երեք մանկահասակ երեխաները: Նա ութ հոգուց բաղկացած ընտանիքի միակ կերակրողն է: Ինքնակամ ներկայացել է, տվել խոստովանական ցուցմունքներ, աջակցել հանցագործության բացահայտմանը, զղջացել է կատարածի համար: Գործով ծանրացուցիչ հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Այս ամենով հանդերձ՝ մեղադրողը միջնորդել է Աշոտ Կարապետյանին դատապարտել 4 տարի ազատազրկման:

Տուժողը պահանջել է իր բուժման ծախսերի հատուցում: Ընդունել է, որ ամբաստանյալի հարազատները իրեն մի «ՌԱՖ» են տվել՝ այդ նպատակով, բայց մեքենան ինքը վաճառել է… 100 հազար դրամով:
Իր բուժման համար տուժողը պահանջել է ևս 150 հազար դրամ: «Էս կողմս՝ ձախ թուշս, փտում ա, փտում…»,- ասել է տուժողը:

Հետագայում տուժողը խաղաղվել է, բավարարվել ու դատարանին խնդրել ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել՝ ասելով, թե նրանից այլևս պահանջ չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Կարապետյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար ու դատապարտել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ մնալու ժամանակը, և վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկում: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի մայիսի 7-ից:

Դատավճիռը պատժի մասով բողոքարկել է Աշոտ Կարապետյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան՝ նրան ազատելով կալանքից:

Ահա թե ինչ է «արժեցել» մարմնավաճառուհու սպասարկումը երեք մանկահասակ երեխաների հայր, խնամքին յոթ անձ ունեցող Աշոտ Կարապետյանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում