Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրավական պետության կայացման համար իրավունքի գերակայությունը այլընտրանք չունի. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,

Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր` մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը:

Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երևանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարևորություն են ձեռք բերել:

Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապն իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը նույնպես վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բարի ցանկություն: Այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության և իրավական մշակույթի անհրաժեշտ միջավայր:

Այս ամենը միանգամից և մեկ օրում չի տրվում: Հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարևորագույն խնդիր է դարձել, երբ այն քաղաքական մտածողության շարժիչ ուժն է, երբ անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսևորումների անբաժան և երաշխավորված ուղեկիցն է:

Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարևորվում է` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարևոր սահմանադրական բարեփոխումների: Ընդամենն օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն քննարկվել և հավանության է արժանացել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում և առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու:

Դժվար է վերջին 20-25 տարում մեծ փորձություններ դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակական համակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է արդյունավետ և իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ:

Դրան կարելի է հասնել` երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ, ճիշտ դասեր քաղելով նաև միջազգային հանրության և հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից: Ես առիթ եմ ունեցել շեշտելու. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»: Սահմանադրություն, որն ունենա արժեբանական կայուն ու անսասան հիմք և հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն ապրող իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար:

Անշուշտ, նման Սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեն մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը և դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը: Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդրի շուրջ երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովում ներկայացվող զեկույցները և քննարկումներն օգտակար դերակատարություն կունենան թե՛ սահմանադրական զարգացումների և թե՛ սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից:

Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք և հաճելի օրեր մեր հյուրընկալ երկրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում