Էդուարդ Մանեի հայտնի «Գարունը» կտավը աճուրդի կհանվի Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը հեղինակի համար ռեկորդային՝ 35 մլն դոլար արժեքով:
Ավանդույթի համաձայն՝ կտավը մինչ վաճառվելը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում ու Փարիզում, հայտնում է «Կուլտուրա» հեռուստաալիքը»:
«Գարունը» Մանեն նկարել էր 1881թ.: 1882թ. նկարիչը ցուցադրեց իր երկու աշխատանքները՝ «Բար Ֆոլի-Բերժերում» ու «Գարունը»: Նկարիչը որպես գարնան խորհրդանիշ էր ընտրել դերասանուհի Ժաննա Դեմարսին: