Հարկային ադմիստրացիայի ֆորումում (FTA) Հարկային ծառայությունների ղեկավարները Դուբլինում ներկայացրել են համատեղ կոմյունիկե, որը ենթադրում է հարկային վերահսկողության կատարելության միջոցառումներ, մասնավորապես, ստեղծվում է JITSIC միջազգային հարթակ, որը կոչված է անդրսահմանային սխեմաների միջոցով հակազդել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերին:
Նախագիծը պետք է ստորագրեն ֆորումի անդամ- մասնակից 45 երկրները, հայտնում է RT-ն:
Ֆորումի անդամ երկրների հարկային մարմիններում կհայտնվեն աշխատակիցներ, որոնք պատասխանատու կլինեն JITSIC ցանցի աշխատանքի համար՝ օպերատիվ կերպով համագործակցելով այլ երկրների հարկային ծառայության աշխատակիցների հետ:
Հարկերից խուսափելու միացյալ տեղեկատվական JITSIC կենտրոնը «նոր ցանց» է և հնարավորություն է տալիս երկրների միջև արդեն գոյություն ունեցող «համագործակցությունն ընդլայնել այնպես, որ ընդգրկի ֆորումի բոլոր մասնակիցներին»: