Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերթեթև քաշային կարգում WBA վարկածով կանանց աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը չեմպիոնական գոտին փորձելու է պաշտպանել նոյեմբերի 8-ին: Մրցակիցը ճապոնուհի Նաոկո Ֆուձիոկին է:
«Շատ ծանր մենամարտ է լինելու: Ֆուձիոկին աշխարհի լավագույն մարզուհիներից մեկն է: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար: Նման մենամարտերը յուրահատուկ խթան են ինձ համար»,- Sportal.de-ի հետ զրույցում ասել է Կենտիկյանը:
Հիշեցնենք, որ վերջին մենամարտը, որի արդյունքում Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական գոտին, տեղի է ունեցել 2014թ. մայիսի 31-ին:
Սյուզին 9-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Դան Բի-Կիմին: