Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է Spox պարբերականը:
Մխիթարյանը դորտմունդյան ակումբի միակ ֆուտբոլիստն է, ով պարբերականի խորհրդանշական հավաքականում է: