Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը չի հրաժարվի մարզպետի պաշտոնից, եթե նրան կուսակցությունից առաջարկվի այդ պաշտոնը:
«Գիտեք, ես կուսակցական մարդ եմ, հետևաբար կուսակցությունը, կուսակցական մարդիկ ոնց ասեն, ոնց որոշեն՝ այդպես էլ կվարվեմ: Եթե որոշեն, որ պետք է մարզպետ նշանակվեմ, ուրեմն կնշանակվեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ դեռևս նման առաջարկ չի արվել իրեն:
Անդրադառնալով Էդգար Ղազարյանի աշխատանքին՝ Սարգսյանը դժվարացավ որևէ բան ասել: Կառավարությունն է նրա աշխատանքի գնահատողը, բայց ընդհանուր առմամբ՝ իմ համայնքի մասով կարող եմ ասել, որ բավարար էր: Մենք նորմալ աշխատել ենք իրար հետ»,- ասաց ՀՀԿ-ական քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն աշխատանքից ազատվեց երեկ, իսկ այսօր նա նշանակվեց Լեհաստանում Հայաստանի դեսպան: Որպես մարզպետի աշխատանքից ազատման ոչ պաշտոնական պատճառ նշվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած կոնֆլիկտը, որի համար Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, Ղազարյանին չներեց: