Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցի բնակիչ, 49-ամյա Հայկ Հակոբյանը Ավան վարչական շրջանի Աճառյան պողոտայում՝ «Մուլտի Մոթորս» ՓԲԸ-ի դիմաց, իր վարած Վազ 2107 մակնիշի 34 NA 089 համարանիշի ավտոմեքենայով դեպի Աբովյան ընթանալիս բախվել է աջ ճամփեզրի մոտ կայանված Mitsubishi մակնիշի 002 ԼԼ 20 համարանիշի քարշակ տեսակի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում