Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է շարունակել համագործակցությունը հարձակող Խավիեր Էրնանդեսի հետ:
Հիշեցնենք` Մեքսիկայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, վարձավճարով հանդես է գալիս «արքյական ակումբ»-ում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն` մադրիդյան գրանդի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել հարձակվողի ելույթներից և մտադիր է ձեռք բերել նրա տրանսֆերը` մինչև վարձակալության ժամկետի լրանալը:
Խանգարող հանգամանք կարող է հանդիսանալ միայն հրաժարագինը, որը 17 մլն ֆունտ է կազմում, մինչդեռ իսպանական գրանդը պատրաստ է 12 մլն ֆունտ ճարել Էրնանդեսի իրավունքների դիմաց: