Ամերիկյան Dream Defenders կազմակերպության ակտիվիստները Ֆլորիդա նահանգում անցկացնում են անսովոր գովազդային արշավ. իրավապաշտպանները ԱՄՆ քաղաքացիներին կոչ են անում իրենց սևամորթ երեխաների համար պատվիրել հատուկ մանկական զրահաբաճկոն՝ ամերիկացի ոստիկանների փամփուշտներից պաշտպանելու համար:
Ակցիան նվիրված է նոյեմբերի 4-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ու անցնում է «Բաճկոն կամ ձայն» կարգախոսի ներքո: Կազմակերպիչները ամերիկացիներին կոչ են անում քվեարկել այն թեկնածուների օգտին, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել զենքի ազատ կրման իրավունքը՝ հայտնում է RT-ն:
«Բաճկոն կամ ձայն» ակցիան գործարկվել է Twitter, Facebook սոցցանցերում ու անգամ նահանգի բիլբորդներում: Գովազդային պաստառի վրա սևամորթ տղա է՝ լայն բացված ձեռքերով ու երջանիկ ժպիտով: