ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի՝ Երևան այցի ժամանակ հայտնի է դարձել, որ շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը համաձայնել է մասնակցել 2014թ. Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգանաևը:
Նա գրել է, որ Արոնյանն անձամբ է համաձայնությունը տվել նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած ընթրիքի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Chess-news-ը:
Նշենք, որ այն բանից հետո, եր Ադրբեջանն իրավունք է ստացել անցկացնել շախմատի աշխարհի գավաթի 2015թ. խաղարկությունը և 2016թ. օլիմպիադան, հարցականի տակ էր Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը վերոգրյալ մրցաշարերին: