Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Օբաման ԱՄՆ կյանքում կողմնակի դիտորդի դեր է կատարում. Washington Post

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրեն պահում է կողմնակի դիտորդի նման, երբ խոսքը նրա վարչակազմի սխալների ու հաշվարկների մասին է՝ The Washington Post-ում գրում է քաղաքական մեկնաբան Չարլզ Կրաուտհամերը:

Պետության ղեկավարի նման վարքը տարածվում է ամերիկյան գերատեսչություններին վերաբերող ցանկացած սկանդալի կամ տհաճ իրավիճակի վրա: Եվ եթե նույնիսկ սկզբում ԱՄՆ նախագահը սկսում է մոլեգնել, այնուհետև արագ հանգստանում է: Այդպես է եղել և 2013-ի Հարկային վարչությունում բռնկված սկանդալի հետ, և առողջապահական բարեփոխման, և վետերանների, և այժմ դա կրկնում է Էբոլա վիրուսի դեմ պայքարին առնչվող իրավիճակում՝ կարծում է հոդվածագիրը:

Նա գրում է, որ կանխամտածված զայրույթի այդ դրսևորումները, իսկ հետևաբար՝ հեռավորությունը, դառնում են ոչ միայն պարզապես անհամոզիչ, այլև անհետաքրքիր: «Մեր համակարգում նախագահը և´ պետության ղեկավարն է, և´ կառավարության ղեկավարը: Օբամային դուր է գալիս կատարել միապետական պարտականություններ, սակայն երբ գործը հասնում է իրական ղեկավարմանը, նա դրսևորում է քիչ հետաքրքրություն և ավելի քիչ ունակություն դրա հանդեպ»,- գրում է Չարլզ Կրաուտհամերը:

Սարսափելին այն է, որ Օբաման ներկայացնում է ոչ թե կառավարության ինչ-որ մաս, այլ ողջ գործադիր իշխանությունը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահը չափազանց թյուր պատկերացում ունի այն մասին, թե ինչ է մենեջմենթը, և երբ պարզվում է, որ պետական ապարատն ունակ չէ լուծել բնակչության խնդիրները, Օբաման դիմում է ցասկոտ արտահայտությունների և փորձում համակարգային ձախողումները ներկայացնել որպես ցնցող անոմալիաներ:

«ԱՄՆ քաղաքացիների մոտ զգացողություն է առաջանում, թե ոչ ոք չի կառավարում երկիրը, նույնիսկ ստվերից»,- գրում է տեսաբանը:

«Քաղաքացիները Սպիտակ տնից ակնկալում են ոչ թե հրաշք, այլ կոմպետենտություն»,- գրում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում