Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին առաջին անգամ հանդես կգա «Թերեզ Ռաքեն» ներկայացման մեջ՝ հիմնված ֆրանսիացի գրող Էմիլ Զոլայի համանուն վեպի վրա: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
«Թերեզ Ռաքենի» պրեմիերան նախատեսված է 2015թ. հոկտեմբերին: Թե դեռ ինչ դերասաններ կներգրավվեն ներկայացման մեջ՝ առայժմ հայտնի չէ:
Վեպը բեմականացման համար հարմարեցրել է բրիտանացի դրամատուրգ Հելեն Էդմունդսոնը:
Նայթլին առաջին անգամ չէ, որ իրեն փորձում է բեմում: Դերասանուհու թատերական դեբյուտը տեղի է ունեցել 2009-ին՝ Լոնդոնում, որտեղ նա խաղացել է Մոլիերի «Միզանտրոպ» ներկայացման մեջ: