ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ կցանկանար ապագայում վերադառնալ հայրենիք և այնտեղ շարունակել աշխատել:
«Ազատության փառատոն 2014» համաժողովի ժամանակ, որն անցկացվում է Բրյուսելում, Սնոուդենը տեսակապով մասնակիցների հետ շփման ժամանակ ասել է, որ միշտ ցանկացել է տանը հայտնվել, լինել ընտանիքի հետ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Սնոուդենը նշել է, որ ինքը միայնակ չի կարող փոփոխությունների հասնել տեխնոլոգիաներում և քաղաքականությունում: «Մեզ պետք է միավորել ջանքերը»,- հայտարարել է նա:
Դեռևս հոկտեմբերի կեսին հայտնի էր դարձել, որ ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը համաժողովի մասնակցիների առջև հանդես կգա 20 րոպեանոց ելույթով՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: