Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Լիվերպուլ»-ի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի նկատմամբ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Մայրիկին այցելության գնացած ժամանակ Բալոտելին տեսել է, թե ինչպես է անծանոթ մի աղջիկ լուսանկարում իր «Ֆերարի»-ն: Աղջիկը ոստիկանություն է դիմել` հայտարարելով, որ ֆուտբոլիստը սպառնացել է իրեն` պահանջելով ոչնչացնել լուսանկարները:
Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է սկսել` Բալոտելիի կողմից հնչեցված սպառնալիքների կապակցությամբ: