Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Քյոլն»-ի դեմ հանդիպումից հետո հոգեբանական ծանր վիճակում է եղել: Հիշեցնենք` նշված խաղում դորտմունդցիները պարտվեցին 1:2 հաշով:
«Հասկանում եմ, որ այդ խաղից հետո հոգեբանորեն ճնված մարդու տպավորություն էի թողնում: Ես, իսկապես, հոբենական շատ ծանր վիճակում էի: Այդ խաղում տեղի ունեցած որոշ դրվագներ ինձ համար անհասկանալի էին»,- Sport-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 8 տուրերից հետո «Բորուսիա»-ն իր ակտիվում 7 միավոր է գրանցել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: