Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելի ակտիվորեն աջակցի Ուկրաինային և դիմակայի «Ռուսաստանի կողմից սպառնալիք ին»:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը էկզիստենցիալ սպառնալիք է հենց ԵՄ-ի համար, որովհետև Մոսկվան իր կողմնակիցներին հավաքագրում է եվրոսկեպտիկների շարքերից:
Սորոսը կարծում է, որ ԵՄ-ի՝ ճգնաժամից թուլացած նախագիծը ներկայումս փակուղի է մտել, սակայն Ուկրաինային աջակցությունը կարող է Բրյուսելին օգնել «փրկել լիբերալ ժողովրդավարության եվրոպական արժեքները»: