Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեի մոտ 4 ամսվա աշխատանքն արժե 1 միլիարդ դրամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1 մլրդ դրամ հատկացնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարած նորաստեղծ քննչական կոմիտեին՝ այս տարվա պահպանման ծախսերի իրականցման համար:

Կառավարության նիստից հետո, երբ լրագրողները փորձեցին Աղվան Հովսեփյանից պարզել, թե մասնավորապես ինչ ծախսերի համար է նախատեսված 1 միլիարդը, Հովսեփյանը շատ թռուցիկ պատասխանեց, որ աշխատավարձերի, և զարմացավ, թե ինչու է լրագրողների համար այդ գումարն այդքան շատ թվում:

Ավելի ուշ քննչական կոմիտեից խնդրեցինք պարզաբանել, թե մասնավորապես ինչ ծախսերի համար է նախատեսված այդ գումարը և արդյո՞ք 3 ամսվա աշխատավարձը հատում է 1 միլիարդի սահմանը:

Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանի խոսքով՝ գումարը նախատեսված է մասնավորապես քննչական կոմիտեի և դեպարտամենտի 2014թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի համար, որից 965 միլիոն 797 հազար դրամը՝ աշխատողների աշխատավարձերի, իսկ մնացած 52 միլիոն 347 հազար դրամը՝ վարչական շենքերի պահպանման, կոմունալ, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ծախսերի, ներքին գործուղումների, վարչական ծառայությունների, տրանսպորտային միջոցների սպասարկման և գրասենյակային պիտույքներ ձեռք բերելու համար։

Սոնա Տռուզյանի խոսքով՝ նշված գումարը ներառված է եղել 2014 թվականի պետական բյուջեում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան քննչական ստորաբաժանումների պահպանման ծախսերի համար։ «Այն ուղղելով ՀՀ քննչական կոմիտեին՝ համապատասխան պակասեցումներ են կատարվել նշված գերատեսչությունների բյուջետային հատկացումներից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ՝ մայիս ամսին, կառավարության որոշմամբ կրկին խոշոր հատկացում եղավ քննչական կոմիտեին: Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող` քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 27 միլիոն 500 հազար դրամ հատկացվեց: Ընդ որում՝ այդ գումարը հատկացվեց առանց գնումների ընթացակարգի, իբր հաշվի առնելով հարցի հրատապությունը, որ կոմիտեն ստեղծվում է, բայց շենք չունի:

Ի տարբերություն այսօրվա 1 միլիարդի, մայիս ամսին հատկացված 27 միլիոնը Հովիկ Աբրահամյանի համար «շատ» էր թվացել: Նա իր մտահոգությունն էր հայտնել քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի հիմնանորոգման նախագծի ընդհանուր արժեքի չափի կապակցությամբ. «Գումարը ոնց որ ավելի շատ է»,- ասել էր վարպապետը: Բայց այսօր 1 միլիարդը, կարծես թե, վարչապետին շատ չթվաց:

Բացի այսօրվա 1 միլիարդն ու այս 27 միլիոնը, օգոստոսի 7-ին կայացած կառավարության նիստում Կառավարության պահուստային ֆոնդից քննչական կոմիտեին 2014թ. երրորդ եռամսյակում հատկացնել էր 1 մլրդ դրամ, որից 880 միլիոն դրամը՝ վարչական օբյեկտի հիմնանորոգման, իսկ 120 մլն դրամը՝ գրասենյակային գույքի ձեռք բերման համար: Ապա ավելի ուշ՝ արդեն սեպտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում կրկին որոշում էր կայացվել ևս 67 միլիոն դրամ հատկացնել քննչական կոմիտեին համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռք բերման և նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով: Ինչպես նաև նույն կառավարության որոշմամբ հաստատվել էր, որ քանի որ քննչական կոմիտեն ձևավորվում է ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների թվակազմերի հաշվին, ՊՆ քննչական ծառայությունում գույքագրված նյութական արժեքները, անձնական պաշտպանության հատուկ միջոցներն ու գույքային շարժական և անշարժ կազմը փոխանցվել են քննչական կոմիտեին: Մինչդեռ դրա համար առանձին գումար է դուրս գրվել բյուջեից:

Միայն այս հաշվարկները ցույց են տալիս, որ քննչական կոմիտեն դեռ լիարժեք չգործած, արդեն իսկ մոտ 3 միլիարդ գումար է ծախսվել այս կառույցի համար: Եվ եթե հաշվի առնենք, որ միայն 4 ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ, ապա պարզ հաշվարկները փաստում են 1 տարվա աշխատավարձային ֆոնդն էլ կլինի մոտ 3 միլիարդ:

Մի քիչ թանկ կառույց չէ՞ քննչական կոմիտեն՝ երեկ Աղվան Հովսեփյանին հարցրել էին լրագրողները: Նա, սակայն, հարցն անպատասխան թողնելով, հեռացել էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում