Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ մտադիր չէ զբաղեցնել որևէ այլ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Իտալացի մասնագետը նշել է, որ պատրաստ է մնալ «արքայական ակումբ»-ում` մինչև մարզչական կարիերայի ավարտը:
««Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ անորոշ ժամկետով պայմանագիր կստորագրեի: Ցանկանում եմ այստեղ ավարտել մարզչական կարիերաս:
Երբեք չեմ աշխատի «Բարսելոնա»-ում, քանի որ հարգում եմ իմ ներկայիս ակումբը: Պետք է հարգել ինչպես սեփական պատմությունն, այնպես էլ այն ակումբի պատմությունը, որտեղ աշխատում ես»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: