Նավթի համաշխարհային գներն աճում են՝ Սաուդյան Արաբիայից նավթի շուկա մատակարարումների նվազման մասին լուրերի ֆոնին: Այս մասին են վկայում առևտրային բորսայի տվյալները՝ հայտնում է Ria Novosti-ն:
WTI ապրանքանիշի ամերիկյան թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը, մեր ժամանակով 8.55-ի դրությամբ, աճել է 1.3%-ով՝ 1 բարելի դիմաց հասնելով 81.58 դոլարի: Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 2.04%-ով՝ մինչև 86.47 դոլար 1 բարելի դիմաց:
Նավթի գինը սկսել է աճել հինգշաբթի օրը Սաուդյան Արաբիայի կողմից «սև ոսկու» շուկա արտահանման ծավալների նվազման մասին լուրերից հետո: Հինգշաբթի օրն ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնել է սեպտեմբերին երկրից օրական 328.000 բարելով արտահանման կրճատման մասին՝ օրական 9.36 մլն բարել նավթ: