Ֆրանսիայի ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի որակազրկման ժամկետի վերաբերյալ, ով «Լանս»-ի դեմ հանդիպմանը մեկ րոպեի ընթացքում երկու դեղին քարտ է ստացել:
Հիշեցնենք` առաջին անգամ ուրուգայցին նախազգուշացվել է գոլը ոչ պատշաճ կերպով տոնելու համար, իսկ երկրորդ անգամ` մրցավարի որոշմանը չհամաձայնելու համար: Որակազրկման ժամկետը մեկ խաղ կկազմի:
Այդպիսով, հարձակվողը բաց կթողնի հոկտեմբերի 25-ին Ֆրանսիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Բորդո»-ի դեմ հանդիպմանը: