Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ միլիարդատեր Փոլ Ալենը, Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է 100 մլն դոլար: Այս մասին ասվում է գործարարի կայքում հայտնված հաղորդագրությունում:
Միջոցների մի մասը կուղղվի Մասաչուսեթսի համալսարան՝ մասնագետների պատրաստման համար: Ալենը միջազգայն հանրությանը կոչ է արել անհապաղ միանալ համաճարակի տարածումը կանխելու ջանքերին:
Ալենի կարողությունը գնահատվում է 17.1 մլրդ դոլար: 1975 թվականին նա Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է Microsoft ամերիկյան կորպորացիան:
Ավելի վաղ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, հիվանդության դեմ պայքարին հատկացրել էին 25 մլն դոլար: