Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ես հանրահավաքների չեմ մասնակցում». «Հայբուսակի» ԲՀԿ-ական ռեկտոր

Այսօր կայանալու է Եռյակի հանրահավաքը, որտեղ, ինչպես հայտարարել է ԲՀԿ-ն, ծրագրային ելույթով հանդես է գալու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հայբուսակ» համալսարանի ԲՀԿ-ական ռեկտոր Անահիտ Հարությունյանը «Առաջին լրատվականի» հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք հանրահավաքին, բացասական պատասխան տվեց. «Չէ, ես հանրահավաքների չեմ մասնակցում ընդհանրապես, երբևէ չեմ մասնակցել»: Երբ հարցրինք, թե ի՞նչն է պատճառը, Անահիտ Հարությունյանն անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ 2011 թ. մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ ի պատասխան հարցի՝ ի՞նչ է անելու, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշի դուրս գալ կոալիցիայից ու պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, Անահիտ Հարությունյանն ասել էր. «Եթե իմ ընտրած քաղաքական ուժը դեմ գնա ներկա նախագահին` Սերժ Սարգսյանին, ապա ես առանց տատանվելու չեմ մնա այն քաղաքական ուժի շարքերում, որը դեմ է իմ ընտրած և ընտրվելիք նախագահին»: Առայժմ Անահիտ Հարությունյանը չի լքել ԲՀԿ-ն:

Մինչ հանրահավաքին մասնակցության մասին հարցնելը, տիկին Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ԱԺ-ում արած հայտարարությանը, թե մասնավոր բուհերը տարիներով գումար են աշխատել՝ անորակ կրթություն տալով: «Բոլոր բուհերի համար չեմ կարող ոչինչ ասել: Եթե ինքն ասում է, հավանաբար, հատ-հատ մտել, ստուգել է բոլոր բուհերը, չգիտեմ, ես չեմ կարող ասել»,- ասաց «Հայբուսակի» ռեկտորը:

Ինչպես հայտնի է՝ արդեն երրորդ տարին է՝ Հայաստանում գործող 30-ից ավելի մասնավոր բուհեր ընդունվելու համար դիմորդները քննություններ են հանձնում միասնական համակարգով: Այս կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման հետևանքով մասնավոր բուհեր ընդունվողների թիվը վերջին երեք տարիներին շեշտակի նվազեց՝ գրեթե 90 տոկոսով: Ամենացածր ցուցանիշը գրանցվեց այս տարի՝ դիմորդների 12 հազար կազմող ընդհանուր թվի պարագայում ոչ պետական բուհեր է դիմել ընդամենը 20 դիմորդ:

«Ես այդ թեմայով ընդհանրապես չեմ ուզում խոսել, որովհետև էնքան անհեթեթ իրավիճակում է այսօր մեր բարձրագույն կրթությունը հայտնվել հենց դրա պատճառով, որ ես ընդհանրապես ասելիք չունեմ»,- ասաց «Հայբուսակի» ռեկտորը: Մեր հարցին, թե իրենք ինչ որ քայլեր անո՞ւմ են, Անահիտ Հարությունյանը այսպիսի պատասխան տվեց. «Ինչ քայլ, ոչ մի քայլ էլ չենք անում, ընդունում ենք, աշխատում ենք, իսկ ի՞նչ պետք է անենք, ձեր կարծիքով: Ի՞նչ է հնարավոր անել, եթե կարգն էդպես է, բոլորն էլ էդպես պետք է աշխատեն»:

 

Լուսանկարը՝  hayeli.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում