ԱՄՆ-ում 2015-ի երկրորդ կեսին վաճառքում կհայտնվի նոր «խելացի» ճամպրուկ, որը թույլ կտա ուղեբեռի պարունակությանը և տեղափոխմանը հետևել սմարթֆոնի միջոցով: Ճամպրուկում կտեղադրվեն հաղորդիչներ, այդ թվում նաև՝ բեռի ավելորդ քաշին հետևող: Այլևս անհրաժաշտ չի լինի թռիչքից առաջ ամեն անգամ ստուգել ճամպրուկի քաշը: Էլեկտրոնային կշեռքներն իրենք սեփականատիրոջը կտեղեկացնեն ուղեբեռի քաշի մասին՝ գրում է MIGNews-ը:
Ճամպրուկում տեղադրված է նաև էլեկտրոնային փական, որը ևս կարելի է կառավարել սմարթֆոնի հավելվածի միջոցով: Անվտանգության գործառույթը սեփականատիրոջը կհայտնի, եթե որևէ մեկը փորձի կոտրել փականը, կամ եթե ճամպրուկն ինչ-որ տեղ մոռացել են կամ մեկ այլ տեղ ուղարկել:
Սարքավորումը կունենա մարտկոց, որը կլիցքավորի նաև սմարթֆոնի մարտկոցը:
Նորույթը կարժենա 235 դոլար: