Բրիտանացի դիզայներ Սթիվ Ուիթերքրոֆթը թղթից ստեղծել է երկրաչափական դիմակների հավաքածու՝ հոկտեմբերի 31-ին նշվելիք Հելոուինի առթիվ:
Դրանց պատրաստման գործում հիմնական աշխատանքը կատարում է տպիչը: Կենդանիներ և գանգեր պատկերող դիմակները թանկ չեն:
Դրանք կարող են օգտագործվել նաև դիմակահանդեսների ժամանակ: Վճարելու դեպքում նա կուղարկի pdf ֆայլ, որով կարող եք տպել գծագիրը և ինքնուրույն պատրաստել դիմակը՝ ծալելով համապատասխան տեղերով:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի: