Թուրքիայի հյուսիսարևմտյան Իզմիթ նահանգի բանտերից մեկում տեղի է ունեցել ապստամբություն՝ գրում է Milliyet-ը:
Ապստամբության պատճառը կալանավորների պահման վատ պայմաններն էին: Բողոքի ակցիան սկսվել էր մի քանի բանտախցերի հրկիզումից:
Խռովությունը ճնշվել է ոստիկանների կողմից: Ներկայում բանտում պահվում է ավելի քան 5000 կալանավոր: