Սան Խոսեի (Կալիֆոռնիա) 71-ամյա բնակչուհի Ռոզմարի Կապիտոլոն թույլ չի տալիս, որ քաղցկեղն ընկճի իրեն:
Նա Հելոուինի առիթով իր համար կարմիր թելից մազեր է գործել: «Կեղծամը» նրան այնքան է դուր եկել, որ նա որոշել է այն կրել ամենուր, քանի որ քիմիաթերապիայի հետևանքով զրկվել էր մազերից:
Լուսանկարները համացանցում տարածել է նրա թոռնուհին՝ փոխանցում է Boredpanda.com-ը: