Եվրոպական հանձնաժողովը Մեծ Բրիտանիայից պահանջել է Եվրամիությանը վճարել հավելյալ 2.7 մլրդ դոլար: Այս մասին գրում է BBC-ն:
Այս պահանջը 1995-ից ի վեր ԵՄ անդամ-երկրների տնտեսական զարգացման արդյունքների ավելի մանրակրկիտ ուսումնասիրության հետևանք է:
ԵՄ բյուջեն պետք է համալրի նաև Հոլանդիան, մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան ընդհակառակը՝ Եվրամիությունից գումարներ կստանան:
Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները պետք է գումարները մուծեն մինչև դեկտեմբերի 1-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդիպել է հոլանդացի իր գործընկերոջ հետ՝ Բրյուսելի պահանջները վիճարկելու հնարավորությունը քննարկելու համար: