Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանի «ճանապարհային» քարտեզը

Եռյակն իր խնդիրներն է քննարկում, մենք մեր խնդիրներն ունենք` երեկ ՀՀԿ գործկոմի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասել է, որ նիստի ընթացքում փոխվարչապետի հարց չեն քննարկել, միաժամանակ ասել է, որ քննարկել են առաջիկա օրերին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը Ֆրանսիայում` այդ երկրի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ:

Միևնույն ժամանակ, երեկ «Նյու Յորք թայմսում» ներդիրով հրապարակվել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում է Հայոց ցեղասպանության, միջազգային հանրության դիրքորոշման մասին: Սրան զուգահեռ` հիշենք, որ Սերժ Սարգսյանը խոստացել է սահմանադրական փոփոխությունների մասին վերջնական կարծիք հայտնել փետրվար-մարտին: Այս ամենը ցույց են տալիս, թե ինչ է Շարմազանովի հայտարարությունների կոնտեքստում: Շարմազանովն ասել է, որ եռյակի հանրահավաքը Սերժ Սարգսյանին չի մտահոգում:

Ակնհայտ է, որ Սարգսյանին մտահոգում է այլ բան՝ առաջիկա գարնանն ընդառաջ ակտիվացնել արտաքին քաղաքական օրակարգն ու հասարակական ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա` այսպիսով վերցնելով քաղաքական նախաձեռնությունը եռյակից և արտաքին զարգացումների ներքո զբաղվել նաև ներքին հարցերով, մասնավորապես սահմանադրական փոփոխություններով: Ակնառու է, որ Սերժ Սարգսյանն աստիճանաբար պատրաստվում է արտաքին օրակարգի գերակայության հաստատմանը: Թե ինչքանով դա կստացվի նրա մոտ, այն էլ երկրորդ անգամ՝ 2008-ի «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո, ժամանակը ցույց կտա, սակայն որ մտադրություններն առկա են և արդեն իսկ հստակ են միտումները, կարծեք թե կասկածից դուրս է: Այդ պատճառով էլ Շարմազանովն ասում է, որ իրենք իրենց խնդիրներն ունեն:

Այդ խնդիրների լուծման հարցում ձախողումը կամ անարդյունավետությունն է, որ Սերժ Սարգսյանի մոտ կարող է մտահոգություններ առաջացնել և առաջին հերթին այն մասով, որ արտաքին օրակարգի տապալումը կնշանակի տապալում արտաքին լեգիտիմության մասով, և սա արդեն Սերժ Սարգսյանի համար իսկապես լուրջ մտահոգությունների պատճառ է, որովհետև նա, ըստ էության, իշխանությունը պահում է արտաքին օրակարգի խաղարկումով, և եթե այստեղ անկում արձանագրվի, ապա իշխանության անկումը նրա համար կդառնա արդեն ժամանակի հարց: Իսկ եթե արտաքին օրակարգում հաջողվի պահել առնվազն ներկայիս մակարդակը, ապա եռյակի գործողություններն արդեն Սերժ Սարգսյանի համար, ըստ էության, մեծ վտանգներ չեն պարունակում, հատկապես որ եռյակն էլ իր հաջողություններն ակնհայտորեն պայմանավորում է, այսպես ասած` ուղիղ համեմատական է դիտում արտաքին օրակարգի մասով Սերժ Սարգսյանի անհաջողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում