«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հատկապես անհանգիստ են նրանք, ում ուսերին են լինելու իշխանափոխության բոլոր հետևանքները, և նրանք, իրենց մշուշոտ ապագայից անհանգստացած, զարմանում են Սերժ Սարգսյանի անտարբերությունից, որ մինչև հիմա քայլեր չի ձեռնարկում Ծառուկյանի գլխավորած շարժումը սանձելու և Ծառուկյանին հնազանդեցնելու ուղղությամբ: Իսկ քայլեր կոչվածը Սերժ Սարգսյանի թիմակիցները պատկերացնում են միայն ու միայն ընդդիմադիրների խոցելի հատվածին ծնկի բերելու ձևով, նրանց օլիգարխիկ հատվածին տնտեսական, քրեական և այլ գործիքներով պատժելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում