Վերջերս Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է իր ընկերուհու՝ երգչուհի Անի Լորակի հետ, գրում է ilife-news.com-ը:
Տեսահոլովակը նկարահանվել է դեռ հին տարի առաջ, «Եվրատեսիլին» Անիի մասնակցությունից անմիջապես հետո, որտեղ նրա պրոդյուսերը Կիրկորովն էր: Տեսահոլովակը Հնդկաստանում է նկարահանվել՝ շքեղ ապարանքում և շատ գեղեցիկ ու ոգեշունչ է ստացվել, սակայն այդ ժամանակ հանդիսատեսին այդպես էլ չի ներկայացվել:
Եվ միայն հիմա է Ֆիլիպը որոշել այն հրապարակել: Բանը նրանումն է, որ դա կապված է Անիի նկատմամբ Կիրկորովի ունեցած սիրո հետ, այդ ժամանակ նա իրոք երգչուհու հանդեպ զգացմունքներ է ունեցել, որոնք տեսահոլովակում նկատելի են, սակայն Անին ամուսնացել է Մուրատի հետ և այդ զգացմունքները հետզհետե մարել են: Այդ պատճառով էլ այս տեսահոլովակը շատ անձնական է, և Կիրկորովը չի ցանկացել այն հրապարակել այնքան ժամանակ, մինչև որ պատրաստ է եղել դրան: