Օրերս արտասահմանյան տաբլոիդներում խոսակցություններ են շրջանառվել այն մասին, որ իբր Լինդսի Լոհանը պատրաստվում է իրականացնել յուրաքանչյուր աղջկա մանկական երազանքն ու արքայադուստր դառնալ։ Բնականաբար, այդպիսի նպատակների համար ավելի լավ թեկնածու, քան արքայազն Հարին է, չես գտնի։
Ինչպես գրում է բրիտանական National Enquirer պարբերականը, Լոխանը մտադրվել է արքայազնին հմայել և դրա համար Լոնդոնում գտնվելու ընթացքում ամեն ջանք ներդրել է։ Միաժամանակ ԶԼՄ-ները հղում են անում ինսայդերի խոսքին.
Նրան ուրախացնում է այն փաստը, որ երկուսն էլ շիկահեր են։ Նա նույնիսկ ասել է, թե իրենց երեխաները կարող են ուղղակի հիասքանչ լինել։
Դեռ, ճիշտ է, նա այնքան էլ չի հաջողել արքայազնին արբեցնելու հարցում, բայց չի հանձնվում։
Լինդսին հերքել է այդ խոսակցությունները, իսկ նրա պաշտոնական ներկայացուցիչը լիակատար աբսուրդ է անվանել։
Պաշտպանում ենք. արքայազն Հարիին աչքադրելը չափից դուրս է նույնիսկ Լինդսիի համար։