Ռենատա Լիտվինովան, որը հաճախ է հանրությանը զարմացնում էքսցենտրիկ արարքներով, հերթական անգամ «Ինստագրամի» իր ժապավենի բաժանորդներին ստիպել է ուշադրությունը սևեռել իր հրապարակման վրա։ 47-ամյա դերասանուհին ինտերնետում տեղադրել է իր մտերիմ ընկերուհի Զեմֆիրայի լուսանկարը, որտեղ նա, լուսամուտի մոտ կանգնած, ծխախոտ է ծխում՝ ձեռքերով գրկելով մերկ մարմինը։
Այդ սադրիչ լուսանկարը, որը Լիտվինովան տեղադրել է այսօր գիշերը, վայրկյանապես 10 հազար «լայք» է հավաքել, իսկ նման բացությունից հուզված օգտատերերը սկսել են բուռն քննարկել Ռենատայի հարաբերությունները 38-ամյա Զեմֆիրա Ռամազանովայի հետ, որոնց մասին նրանք նախընտրում են չխոսել։ Լիտվինովան ինքը նույնպես որոշել է մանրամասներ չտարածել իր մտերիմ ընկերուհու հետ անցկացրած երեկոյի մասին և լուսանկարը ստորագրել է լակոնիկ ձևով՝ «Z-ի դիմանկարը»։