Գիտնականները տարբեր ենթադրություններ են անում մարդու կյանքի տևողության հետ կապված, ոմանք նույնիսկ մինչև 500 տարվա կյանք են նշում: Սակայն բրիտանացի պրոֆեսոր Քոլին Բլեյքմորը համոզված է, որ մարդը 120 տարուց ավելի չի կարող ապրել:
Պրոֆեսորի կարծիքով՝ մարդկային օրգանիզմը նախատեսված չէ ավելի երկար կյանքի համար, փոխանցում է Myjane պորտալը: Ծերանալու գործընթացները բավական վաղ են սկսվում, և դրանից հետո օրգանիզմը աստիճանաբար հանգչում է:
Հիշեցնենք, որ միայն Բրիտանիայում 100 տարին լրացած մարդկանց թիվը վերջին տասնամյակում աճել է 71%-ով: Այս չափանիշով առաջատարը Ճապոնիան է: