Բրիտանական թագավորական ընտանիքի պահապանը ձերբակալվել է Բուքինգեմյան պալատի իր պահարանիկում ռազմամթերք պահելու համար։ Այդ մասին հաղորդում է Sky News-ը։
Կալանավորված աշխատակիցն այն ստորաբաժանումից է, որը պատասխանատու է թագավորական ընտանիքի պահպանության համար, սակայն անձնական թիկնապահ չէ։
Փամփուշտների հայտնաբերումից հետո կատարվել է լրացուցիչ խուզարկություն կալանվածի տանը, ինչպես նաև պալատի ոստիկանական գրասենյակում։
Ներկայում պահապանը կալանքի տակ է Լոնդոնի ոստիկանական բաժանմունքում։ Ավելի ուշ նա կհեռացվի աշխատանքից։