Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ֆիլիպե Լուիսը խոսել է «ազնվականներ»-ի մյուս եզրային պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի մասին, տեղեկացնում է Cadena Cope-ն:
«Չեմ մտածում մրցակցության մասին, քանի որ գիտեմ, որ ինձնից ավելի ուժեղ ֆուտբոլիստ կա թիմում:
Շարունակում եմ աշխատել և սպասել իմ հնարավորությանը: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս աշխարհի ուժեղագույն առաջնությունում և զգում եմ, որ մեծ առաջընթաց եմ գրանցել»,- հայտարարել է Լուիսը: