Apple ընկերությունը արտոնագրել է iPhone-ի օգնությամբ մեքենայի հեռակառավարման տեխնոլոգիան, հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը:
Տեխնոլոգիան կոչվում է Accessory control with geo-fencing և իր մեջ բազմաթիվ ֆունկցիաներ է ներառում։ Օրինակ, այն հնարավորություն է տալիս մեքենայի տիրոջը հեռակառավարմամբ բացել մեքենայի դռները և գործի դնել շարժիչը: Մեքենայի դռները ավտոմատ կերպով փակվում են, երբ դրա տերը որոշակի տարածության վրա է հեռանում, իսկ տրոջ մոտենալուն պես դռները ավտոմատ բացվում են:
Այս տեխնոլոգիայի տեղադրման համար անհրաժեշտ է մեքենայի մեդիահամակարգ ներբեռնել Siri ձայնային կառավարման համարակարգով աշխատող CarPlay ինտերֆեյսը: