Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ուկրաինացիները չեն հավատում Կիևի իշխանությունների ստեղծած պետությանը. Spiegel

Ուկրաինայի գլխավոր խնդիրը Ղրիմի կորուստը չէ կամ երկրի արևելքում պատերազմը, այլ սեփական քաղաքացիների կողմից Կիևի իշխանությունների նկատմամբ անվստահությունը և վերջիններիս կողմից նորմալ գործող պետություն ստեղծելու անկարողունակությունը, գրում է Der Spiegel-ը:

«Պյոտոր Պորոշենկոն այժմ լավ հնարավորություն ունի իր իշխանությունը վերջնականապես ամրապնդելու համար՝ ստանալով Գերագույն ռադայի ձայների մեծամասնությունը… Սակայն առայժմ հայտնի չէ՝ կօգտագործի՞ նա այդ իշխանությունը, որպեսզի վերջ դնի պատերազմին, պայքարի կաշառակերության դեմ և կանգնեցնի երկրի անկումը, թե՞ Ուկրաինայի կործանումը կշարունակվի»,- գրում է պարբերականը:

Der Spiegel-ը մեջբերում է Ուկրաինայի տարբեր քաղաքների բնակիչների արտահայտությունները, որոնց վկայությամբ, պարբերականի կարծիքով, իշխանությունների և քաղաքացիների միջև փոխըմբռնման կորուստ է տեղի ունենում:

Զապորոժյեի շրջանային պետադմինիստրացիայի նախագահ Վալերի Բարանովը հայտարարել է, որ «Մայդանի նշանակած կառավարությունը իրականության մասին գաղափար անգամ չունի»: Նրա խոսքերով՝ Կիևը պետք է ուկրաինական շրջաններին ավելի շատ անկախություն տրամադրի: Ներկա պահին Զապորոժյեի տնտեսությունը լրջորեն տուժում է ռուսական շուկայի հետ կապերի խզման պատճառով:

Լվովի բնակիչները մատնանշում են պետության կողմից քաղաքացիների կարիքների նկատմամբ անտարբերությունը, գրում է պարբերականը՝ հղում անելով գրող Նատալկա Սնյադանկոյին: Կինը պատմել է, որ քաղաքաբնակները ինքնուրույն են օգնել բանակին, քանի որ, նրանց կարծիքով, իշխանությունները ի վիճակի չէին հաղթահարել այդ խնդիրը: Նույնիսկ «Սվոբոդա» ազգայնական կուսակցությունը, որին նախկինում աջակցում էին Լվովում, ինքն իրեն վարկաբեկել է ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու և սեփական հարստացման համար քաղաքական իշխանությունը օգտագործելու պատճառով, գրում է Der Spiegel-ը:

Օդեսան գերմանական պարբերականը «անօրինականության գոտի» է անվանում: Քանի որ ոստիկանները չեն հասկանում, թե բարիկադների որ կողմում պետք է կանգնեն, նրանք թաքնվում են: Քաղաքում կարգուկանոնին հետևում են «Աջ սեկտորի» ազգայնականները, ընդ որում, նրանք ոգևորվում են անպատժելիությունից, պնդում է Der Spiegel-ը:

Խարկովում շարունակվում է պայքարը տարբեր քաղաքական ուժերի միջև: Նոր իշխանությունները հնարավորություն են տալիս ծայրահեղականներին փողոցներ զավթել, որի մասին է վկայում Լենին արձանի ոչնչացումը, գրում է Der Spiegel-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում