Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է իսպանական «էլ կլասիկո»-ի մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Մենք այդ հանդիպմանը մոտենում ենք հրաշալի մարզավիճակով: Թիմը հիանալի ֆուտբոլիստներ ունի և պատրաստ է հաղթել մրցակցին:
Ամբողջ աշխարհն է հետևելու «էլ կլասիկո»-ին: Ամեն ինչ կանենք, որպեսզի երկրպագուները բարձր գլխով հեռանան մարզադաշտից»,- հայտարարել է Կասիլյասը: