«Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծնկի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն արդեն երկրորդ անգամ ծնկի խաչաձև կապանների վիրահատության է ենթարկվում: Այժմ Ալկանտարան մոտ 3 ամիս վերականգնողական փուլ պետք է անցնի:
23-ամյա իսպանացին նոր էր վերականգնվել վնասվածքից: Հոկտեմբերի 15-ին նա առաջին ծանրաբեռնված մարզումն անցկացրեց ու կրկին նույն վնասվածքը ստացավ: