Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բարի գալուստ ճահիճ

Եվրասիական միությանը Հայաստանի բռնակցման տարատեսակ արդարացումների շարքում հաճախ է հիշատակվում այն մասին, որ մենք ազատ մուտք ենք ունենում 170-միլիոնանոց շուկա: Մենք այդ շուկա «շեղվելու» համար հրաժարվեցինք 500-միլիոնանոց եվրոպական շուկայից, որի ազատ մուտքի հնարավորության շուրջ բանակցում էինք մոտ չորս տարի և հաջողությամբ ավարտել էինք բանակցությունը:

Առնվազն անգրագիտություն է խոսել 170-միլիոնանոց շուկայի մասին որպես գայթակղիչ հեռանկար, եթե դրա համար հրաժարվել ես 500-միլիոնանոց շուկայի հեռանկարից: Իսկ եթե այդ հրաժարումը եղել է պարտադրված, ապա 170-միլիոնանոց շուկայի մասին խոսելն արդեն անհարմար է, անամոթություն և պետք է պարզապես լռել: Բայց խոսում են` մոռանալով 500 միլիոնի մասին: Ընդ որում` 500 միլիոնը կարող է ապագայում դառնալ մոտ 1 միլիարդ, ներառյալ ԱՄՆ-ը և Կանադան, եթե հաջողությամբ ընթանա Եվրամիության հետ միասնական տնտեսական տարածքի ձևավորման շուրջ բանակցությունը, որը մեկնարկել է Եվրամիության ու ԱՄՆ միջև: Սա, իհարկե, հեռանկարում, իսկ առայժմ մենք 170-միլիոնանոց շուկայի համար «հրաժարվել» ենք 500-միլիոնանոց շուկայից: Ու դա ներկայացվում է որպես ԵՏՄ-ին անդամակցելու առավելություն, հնարավորություն, հեռանկար և այլն:

Ներկայացնում են թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանական շրջանակները, որոնք նույնպես միացել են ԵՏՄ-ին անդամակցության որոշմանը՝ պարզապես դե ֆակտո են միացել: Մինչդեռ քաղաքական ահազանգը պետք է լիներ հակառակի մասով՝ 500-միլիոնանոց շուկայից հրաժարվելու: Բայց դրա վերաբերյալ ոչ մի քաղաքական ահազանգ: Որովհետև Բրյուսելը խաչ չի քաշում հակառակ ընտրությունը կամ որոշումը կայացնող քաղաքական ուժերի վրա, նույնիսկ հանդիպում է նրանց առաջնորդներին, քննարկում նրանց հետ ինչ-որ հարցեր: Մոսկվան այդպես չի վարվում և միանգամից պատժում է` եթե ինձ հետ չես, ապա իմ դեմ ես սկզբունքով: Եվ այս սկզբունքը, իմիջիայլոց, լիովին հարիր է նաև այն ուժերին, որոնք կայացրել կամ հավանության են արժանացրել կայացված որոշումը: Այդ ուժերն էլ, իրենց առաջնորդների հովանու ներքո, առաջնորդվում են հենց նույն սկզբունքով՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է:

Այնպես որ, հասկանալի է, որ կատարվել է հոգեհարազատ, արժեհամակարգային ընտրություն: Այսինքն` ոչ թե շուկան է ընտրվել կամ այսպես ասած` տնտեսական հեռանկարը, այլ ընտրվել է հոգեբանական կոմֆորտը, այն միջավայրը, որտեղ ընտրություն կատարողները իրենց առավելագույն հարմարավետությամբ են զգում: Տնտեսական հեռանկարներն ու հնարավորությունները ընդամենը համընդհանուր քող են, որի տակ փորձ է արվում թաքցնել պետության հետ որևէ կապ չունեցող և անձնական ու խմբակային կոմֆորտից բխող որոշումը: Պետության հետ կապ ուներ 500-միլիոնանոց շուկան, ընդ որում` կապը բոլորովին քանակական չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այսինքն` ընդամենը 500-ն ու 170-ը թվաբանորեն համեմատելու հարց չէ: Հարցն ավելի ընդգրկուն է, և հենց այդ պատճառով է, որ կապ ունի պետության հետ, քանի որ զուտ թվաբանական համեմատությունները կարող են խաբուսիկ լինել, շատ նեղ և ըստ էության` հենց դրանով իսկ կարող են համարժեք չլինել պետական խնդիրներին ու հետաքրքրություններին:

500-միլիոնանոց եվրոպական շուկան ոչ միայն քանակն է, այլև որակը: Այդ որակը մատուցվում է որպես Հայաստանի բիզնեսի համար խնդիր, քանի որ Հայաստանում քչերը կարող էին եվրոպական չափանիշների արտադրանք ապահովել, բավարարել ստանդարտները և այդպիսով օգտվել եվրոպական շուկա ազատ մուտքի հնարավորությունից: Իրականում այս մոտեցումը անհամարժեք է պետական հեռանկարներին, որովհետև հենց այս մոտեցումն է, որ կարճ չափման վկայություն է: Խնդիրն այն է, որ հենց այդ իրողությունն է, որ պետք է Հայաստանում ձևավորեր որակական փոփոխությունների խթաններ:

Եվրոպական շուկայում հայտնվելու և հետևաբար ավելի լայն սպառման միջավայր ունենալու և դրանով իսկ ծավալվելու նոր սահմանների հեռանկարը կխթաներ Հայաստանում տնտեսվարման արդիականացման գործընթաց: Տնտեսվարողը կձգտեր որքան հնարավոր է լիարժեք համապատասխանել եվրոպական ստանդարտներին` դրանցից օգտվելու համար: Դա էլ կբերեր փոփոխությունների որոշակի միջավայրի: Այսինքն` մրցակցությունից զուրկ հայկական միջավայրի պայմաններում, կձևավորվեր մրցակցային գոնե այլ հարթություն և հայաստանյան բիզնեսը եթե ներսում մրցակցելով չի արդիականանում, որովհետև ներսում մրցակցություն չկա և մոնոպոլիաներ ու օլիգոպոլիաներ են, ապա գոնե Եվրամիության հարթությունում մրցունակ լինելու համար կսկսեր արդիականանալ թե՛ արտադրական մշակույթով, թե՛ արտադրական տեխնոլոգիայով: Այսինքն` եվրոպական շուկան ինչ-որ առումով կփոխհատուցեր Հայաստանում այդքան կարևոր ներքին մրցակցության բացակայությունը և կլիներ որակական փոփոխությունների կարևոր խթան:

Դա չեղավ, դրա փոխարեն սկսեցին զանազան արդարացումները 170 միլիոնի կապակցությամբ: Ի՞նչ է 170 միլիոնը: Դա կոռուպցիայի, հովանավորչության մեջ թաղված կառավարման համակարգով երկրների միություն է, որտեղ սերտաճած են իշխանությունն ու բիզնեսը, որտեղ հարցերը լուծվում են բացառապես այդ կոռուպցիայի և հովանավորչության, դրանից բխող արժեքների հիման վրա, որտեղ չկա ընտրական ինստիտուտ և սեփականության պաշտպանության դատական մեխանիզմներ: Այսինքն` որակական փոփոխությունների զրո մոտիվացիա: Այդպիսով, մոտիվացիա չկա Հայաստանի ներսում, մոտիվացիա չկա նաև այն հարթությունում, որին բռնակցվում է Հայաստանը:

Բարի գալուստ 170-միլիոնանոց շուկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում