Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում անցած շաբաթվա ընթացքում Էբոլայի հարուցիչով վարակվել է մոտավորապես հազար մարդ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ հնարավորությունների, նախազգուշացումների և արձագանքման ենթաբաժնի տնօրեն Իզաբել Նութալը։
«Էբոլայով վարակվածության կամ կասկածանքի առումով յոթ օրում մենք 976 նոր դեպք ենք գրանցել երեք երկրներում»,- հայտարարել է Նութալը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տեխասից բուժքույր Վինսոնի օրգանիզմում Էբոլայի հարուցիչ չի հայտնաբերվել։