Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը վերադարձել է ընդհանուր խումբ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` «Լիվերպուլ»-ի դեմ խաղից հետո այսօր «արքայական ակումբ»-ը վերականգնողական մարզում է անցկացրել:
Հիշեցնենք, որ Ռամոսը բաց է թողել «սերուցքայիններ»-ի վերջին երկու հանդիպումները վնասվածքի պատճառով: