Tuesday, 23 04 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կառավարությունը ներկայացրել է 100-դրամանոց արտոնություն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի կիրառման էֆեկտիվությունը թույլ է լինելու:

Ազգային ժողովն այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի ժամանակ հրատապ կարգով և առաջին ընթերցմամբ քննարկեց այդ նախագիծը, որը հարկային արտոնություններ է սահմանում սահմանամերձ մոտ 40 գյուղական համայնքներում գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Մ. Մելքումյանը կարծում է, որ այդ օրինագծի էֆեկտիվությունը յուրաքանչյուր տնտեսվարողի համար լինելու է օրական 100 դրամ:

«Պաշտոնական վիճակագրությամբ՝ մեր երկրում կան 58 հազար յոթ հարյուր շրջանառության հարկ մուծողները: Դրանցից 40 հազարը ցույց են տալիս տարեկան մինչև 5 մլն դրամ շրջանառություն: Եթե այդ 5 միլիոնը վերածենք ամիսների և օրերի, կլինի 1 օրում 10-12 հազար դրամ շրջանառություն: Այսօր շրջանառության հարկը 1 տոկոս է, չէ՞: Իսկ 10-12 հազար դրամի 1 տոկոսը 100-120 դրամ է: Եվ եթե մենք սահմանամերձ համայնքներում զրոյացնում ենք հարկերը, դրա էֆեկտիվությունը յուրաքանչյուր օրվա համար լինում է 100 դրամի արտոնություն: Մինչդեռ շրջանառության փաստաթղթավորումը ավելի թանկ է, քան այդ 100 դրամի արտոնությունը»,- ասում է պատգամավորն ու ավելացնում, որ, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն դեմ չէ այդ արտոնություններին:

Մ. Մելքումյանը կառավարության այս նոր օրինագծի կիրառման դեպքում նաև խնդիրներ է տեսնում: Օրինակ՝ չի բացառվում, որ այլ վայրերից տնտեսվարողները, անգամ խոշոր գործարարները կարող են իրենց բիզնեսը տեղափոխել այդ սահմանամերձ համայնքներն ու այդպիսով ազատվել հարկերից:

«Օրինակ՝ խոշոր ձեռնարկությունը սահմանամերձ գոտում դնում է մի փոքրիկ տաղավար կամ մասնաճյուղ, և վարչարարության մեջ ինչպե՞ս ես ճշտելու, թե իրացման մեջ ո՞րն է այդ գյուղում արտադրվածը, որը մայր գործարանում արտադրվածը: Այսինքն՝ այդ վարչարարության ծախսերն ավելի շատ են լինելու, քան թե իրական արտոնության էֆեկտն է:

Եվ երրորդը՝ ասում են՝ ֆինանսատնտեսական բարեփոխում ենք անում: Ֆինանսականը կա հարկային մասով, բայց տնտեսական մասը բացակայում է: Ո՞ւր է էկոնոմիկայի նախարարությունը, որ գնահատի և ասի, թե սահմանամերձ գոտու այդ մոտ 40 համայնքների ներդրումային կարողությունն այսքան եմ գնահատում և ինչ եմ ակնկալում այս արտոնություններից: Իմ կանխատեսմամբ՝ էֆեկտը թույլ է լինելու»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում